Ադրբեջանն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
«Ադրբեջանն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ արած հայտարարություններին։ Ադրբեջանական կողմին դուր չի եկել Միրզոյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն օրերս է արձագանքել ՀՀ-ի առաջարկներին։ Բաքվից նշել են, թե այդ առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե օրերս, այլ 15 օր առաջ»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանմամբ՝ «հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և ներկայանալով որպես կառուցողական կողմ՝ փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»․ «Ինչպես գիտեք, հայկական կողմը, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցելուց։ Սակայն այժմ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին և միշտ պատրաստ է դրան»։
Add new comment