ՀԱՊԿ-ը Երևանից անդամակցության կասեցման վերաբերյալ հայտարարություններ չի ստացել

ՀԱՊԿ-ը Երևանից հայտարարություններ չի ստացել անդամակցության կասեցման վերաբերյալ։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։ 

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին դրույթին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին է, որոնք վերջերս անցկացվել են կազմակերպության կողմից»,- «РИА Новости»-ին ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներիին։

Add new comment