Լեհաստանը զորավարժություն է անցկացրել ամերիկյան «Patriot» համակարգերով
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, անդրադառնալով զորավարժությունների վերաբերյալ հնչող տարբեր մեկնաբանություններին, ասել է, թե բոլորը մտածում են՝ արևելյան սահմանին պատերազմ է, և անցկացվող զորավարժությունների նպատակն ագրեսորին զսպելն է։
«Մենք ընդհամենը ցուցադրում ենք լեհական բանակի մարտունակությունը»,- ասել է նա՝ նշելով նաև, որ Ուկրաինայի պատերազմի փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ապահովել հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը։
«Patriot» համակարգերը համարվում են հակաօդային պաշտպանության ամենաառաջատար միջոցներից մեկը, որն ընդգրկված է ՆԱՏՕ-ի սպառազինությունների մեջ։
Այն առաջին անգամ կիրառվել է 1991 թվականին՝ Ծոցի պատերազմում պաշտպանելով Սաուդյան Արաբիային, Քուվեյթին ու Իսրայելին։
Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին ԱՄՆ-ն հայտնել էր «Patriot» համակարգեր Ուկրաինային տրամադրելու մասին՝ ռուսական ագրեսիային, օդային հարձակումներին դիմակայելու համար։
Add new comment