Submitted by detq-editor on
 ԱՄՆ հետախուզական ծառայությունները գնահատում են լայնածավալ հաքերային հարձակման հետևանքները

ԱՄՆ հետախուզական ծառայությունները գնահատում են լայնածավալ հաքերային հարձակման հետևանքները

Դեպքի մասին ի սկզբանե հայտնել էր Իտալիայի կիբերանվտանգության ազգային գործակալությունը: Փոխանցում է «REUTERS» գործակալությունը:

ԱՄՆ-ի կիբերանվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ գնահատում են աշխարհով մեկ լայնածավալ հաքերային հարձակման ազդեցությունը սերվերների վրա:

Իտալիայի Կիբերանվտանգության ազգային գործակալությունը (ACN), նախազգուշացնելով կազմակերպություններին պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել, հայտնել էր, որ Ամբողջ աշխարհում հազարավոր համակարգչային սերվերներ հաքերային հարձակման են ենթարկվել փրկագնի դիմաց:

ACN-ն հայտնել է, որ սերվերները հարձակման են ենթարկվել նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Ֆինլանդիայում, ինչպես նաև` ԱՄՆ-ում և Կանադայում։

«ACN»-ի գործադիր տնօրեն Ռոբերտո Բալդոնին «Reuters»-ի հետ զրույցում ասել է, որ  հաքերները փորձում էին օգտագործել ծրագրային ապահովման խոցելիությունը, քանի որ հարձակումը համատարած է եղել։

Add new comment