Ուկրաինան կարող է «F-16» օգտագործել Ռուսաստանի ներսում ռազմական թիրախներին հարվածելու համար․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինային «թույլտվություն» է տալիս օգտագործելու իր «F-16» կործանիչները, որոնք շուտով կմատակարարվեն Ռուսաստանի ներսում հարձակումների համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Սթիվեն Բրայենը։
Կարելի է ասել, որ սա հավասարազոր է ՆԱՏՕ-ի կողմից պատերազմի հայտարարմանը: Դա իռացիոնալ և վտանգավոր քայլ է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար։
«Ստոլտենբերգը ոչ միայն սխալ առաջնորդ է, այլև լիովին սխալ է հասկանում ՆԱՏՕ-ի նպատակը: Եթե նրան թույլատրեն մնալ իր պաշտոնում, նա ՆԱՏՕ-ն կմղի դեպի եվրոպական պատերազմ, որը կարող է ներառել միջուկային զենք: Ամենից առաջ, Ստոլտենբերգը չի հասկանում, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական, ոչ թե հարձակողական դաշինք է»,- ասել է Բրայենը:
Մինչդեռ հայտնի է, որ ՆԱՏՕ-ի պայմանագրում չկան դրույթներ, որոնք թույլատրում են հարձակողական, սահմանից դուրս գործողություններ:
Մյուս կողմից՝ ռուսները պնդում են, որ Ուկրաինայում այսպես կոչված «վարձկաններից» շատերը ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածություն ունեցող զինվորներ են։ Նրանք կրում են ուկրաինական համազգեստ՝ իրենց նույնականացնող ազգային կարկատաններով։
Add new comment