M

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը․ Սլովակիան դեմ է

ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրներ քննարկում են իրենց զորքերն Ուկրաինայում տեղակայելու հնարավորությունը՝ որպես երկկողմ համաձայնագրերի մաս, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, փետրվարի 26-ին հաղորդել է Սլովակիայի «Պրավդա» թերթը։

Ֆիկոյի հայտարարությունը հնչել է Փարիզում կոալիցիայի հետ հանդիպումից հետո, որը նախորդել է եվրոպացի առաջնորդների համաժողովին, որի նպատակը Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելն է։

«Թեև Սլովակիան ինքը նման քայլի չի գնա, նա կհարգի այն երկրների որոշումը, որոնք ցանկանում են զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է վարչապետը։

Ըստ նրա՝ իր երկիրը ռազմական օգնություն չի ցուցաբերի, քանի որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, ուստի Սլովակիան մտադիր է կենտրոնանալ քաղաքացիական և ոչ մահաբեր օգնություն առաջարկելու վրա՝ ականազերծման աշխատանքներում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հետ մեկտեղ։

Add new comment