Submitted by A.Gevorgyan on
gtyh

Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել

«Հայաստանի կողմից կայունության խախտումը, որը տևել է շուրջ 5 ամիս, նպատակ ունի հարվածելու խաղաղության գործընթացին»,- այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպմանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը հաստատակամ է առաջ տանելու կարգավորման և խաղաղության օրակարգը։ Միաժամանակ ընդգծվել է, որ անընդունելի է Հայաստանի կողմից Սահմանադրության և օրենսդրության մեջ, քաղաքական և իրավական գործընթացներում Ադրբեջանի դեմ առաջադրված տարածքային պահանջների, ոչ կառուցողական դիրքորոշման և հռետորաբանության շարունակությունը։

Ադրբեջանը շարունակում է իրականացնել տեղեկատվական քարոզչություն՝ նպատակ հետապնդելով հասնելու ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, որն անթույլատրելի է որպես Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջ։ 

Add new comment