Մեկնարկել է Անթալիայի 3-րդ դիվանագիտական ֆորումը
Մարտի 1-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է դիվանագիտական ամենամյա համաժողովը: Մասնակցում է ընդհանուր առմամբ 4.451 մարդ, այդ թվում` տարբեր երկրների կառավարությունների 19 ղեկավար, 73 նախարար և 57 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:
Համաժողովի մասնակիցները հրավիրվել են 147 երկրից: Նրանց մասնակցությամբ և ներկայությամբ անցկացվելու է 52 պանելային քննարկում:
Օրակարգում ներառված է «Խաղաղությունը, զարգացումը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հրավեր չի ուղարկվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Սիրիայի նախագահ Բաշար Հաֆեզի ալ-Ասադին:
Add new comment