Submitted by H.Minasyan on
«Երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ». Աբդոլլահիան

«Երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ». Աբդոլլահիան

Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Հանդիպմանը Աբդոլլահիանը շեշտել է, որ երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ։

Երկու երկրների ԱԳ ղեկավարները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Դեռ 2023 թ. վերջին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին էր նաև հայտարարել, թե կողմերը միակարծիք են Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքը վերականգնելու հարցում։

Թեհրանում 2023-ի հունվարին Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում տեղի ունեցավ, մեկ մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին, հարձակվողը ձերբակալվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպն ահաբեկչություն որակեց։ Ադրբեջանի արտգործնախարարությունն Իրանի իշխանություններին մեղադրեց դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ, ապա տարհանեց դիվանագետներին Ադրբեջան։

Add new comment