Submitted by G.Avetisyan on
սվ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախի ղեկավարությանը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները փետրվարի վերջին այցելել են Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ այցը տեղի է ունեցել Կարմիր խաչի ստանդարտ ընթացակարգերի շրջանակում, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

 

Add new comment