m

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը կոչ է արել միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հրաժարական տալ։

«Իր ժամանակի 90 տոկոսը զբաղեցնում է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը»,- ասել է Գիլադ Էրդանը բանակային ռադիոյին՝ պնդելով, որ շատ քիչ ժամանակ է հատկացրել իսրայելցի պատանդների ընտանիքներին հանդիպելու համար։ Ըստ դեսպանի՝ նա ոչինչ չի անում, դատարկ խոսքեր է ասում և ճնշում Իսրայելին, որպեսզի դադարեցնի պատերազմը, ուստի դեսպանը կոչ է արել Գուտերեշին հրաժարական տալ։

Իսրայելը մեղադրել է ՄԱԿ-ին և Գուտերեշին հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ենթադրյալ սեռական հանցագործությունների վերաբերյալ լռության մեջ: Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը սպասվում է ավելի ուշ:

Add new comment