Submitted by H.Andreasyan on
5

«Ադրբեջանը կյանքում չի գնա այդ փոխանակման»․ գեներալը՝ Արծվաշենը չորս գյուղերի հետ փոխանակելու մասին

«Ադրբեջանը կյանքում չի գնա այդ փոխանակման, չնայած Արծվաշենն իր տարածքով ավելի մեծ է, քան այդ ութ գյուղը։ Երբեք չի գնա, որովհետև Արծվաշենը ռազմական տեսանկյունից իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե մեզ այդ գյուղը տան, մեր սահմանն ավելանում է, էլ ավելի ռեսուրսների խնդիրներ են առաջանում»,- «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, հաղորդում է «Aravot.am»-ը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Լևոն Ստեփանյանն ասաց․ «Ես այդպես էլ չհասկացա՝ մենք հանձնո՞ւմ ենք այդ գյուղերը, թե ոչ։ Ուշադիր լսում էի, որովհետև մյուս օրը լսում էի նախարարներին, հասկացա, որ հանձնում ենք։ Ոչ մեկը ոչինչ չի ասում, հանկարծ ԱԺ պատգամավորն ասում է՝ քննարկումներ են գնում Արծվաշենը փոխանակելու այդ գյուղերի հետ»։

Ըստ Լևոն Ստեփանյանի՝ այստեղ մենք կորցնում ենք ճանապարհներ, կկառուցենք նորը․ «Զարմանում եմ, որ ասում է՝ շատ հնարավոր է, որ սահմանազատումը սկսենք այդ հատվածից։ Կներեք՝ եթե այս հատվածում Մեղրիից սկսած մինչև Քարվաճառ բարձունքների վրա նստել են իրենք, իսկ այդ բարձունքներին մենք տիրում ենք 1994-ից, հիմա դու ուզում ես մեզ այնտեղից իջեցնել, իրենց բարձրացնես, որ ամբողջը իրե՞նք նստեն ու աքլորի պես մեզ նայեն վերևից։ Ես դեմ եմ դրան։ Առաջին հերթին մեր իրավաբանները, պատմաբանները, քարտեզագետները պետք է ապացուցեն՝ հիմքը ո՞րն է, գյուղերը ո՞նց են տվել։ Մինչև հիմա ոչ մի հիմք չեն գտել, քանի որ հիմք չկա։ Կորցնելով Արցախը հայաբնակ, կորցնելով Շահումյանը, ուր կոմպակտ հայեր են ապրել, ի՞նչ անկլավների մասին է խոսքը։ Չեմ ասում՝ Բաքվում, իմ հարազատ Նախիջևանը, Գարդմանը, Շիրվանը, որ հայաթափվել են, ո՞նց կարող է գան այսօր, մի քանի հարյուր ադրբեջանցի ապրեն այդ գյուղերում։ Թող հետ տան Շահումյանը, Արցախը, դրանից հետո խոսենք։ Մինչև գերիներին չհանձնեն, մինչև մեր տարածքից դուրս չգան, ի՞նչ բանակցություններ, ի՞նչ խաղաղության պայմանագիր»։

Add new comment