Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Շարմազանով
Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով։Մինչև մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի, սայլը տեղից չի շարժվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։
ՆԱՏՕ-ն և Արևմուտքը ցանկացել են միաբևեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է` հակառուսական ռեժիմներ կարգել։
Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, որի ավարտը չի երևում։
Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ և հակառուսական պլացդարմ։
Բայց Արևմուտքում նախընտրում են դա անվանել «ինքնիշխանության համար պայքար»։
Ի՞նչ ինքնիշխանություն։
Առնվազն զավեշտալի է Արևելյան Եվրոպայի երկրների տոտալ «արևմտականացումն» անվանել ինքնիշխանություն։
Արևմտյան Եվրոպան կորցրել է վաղուց իր ինքնիշխանությունը՝ դառնալով ԱՄՆ փաստացի արբանյակ։
Հավաքական Արևմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, այլ ոչ թե սեփական քավորությամբ Պրագայում և Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս։
Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։
Հաջորդ քարոզչական փուչիկը հետևյալում է, թե Հայաստանը պետք է սատարի «ժողովրդավարական Արևմուտքին» ՌԴ-ի դեմ պայքարում։
Դա դասական իդիոտիզմ է։
Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ դառնալով հակառուսական պլացդարմ։
Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով։
Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։
Այլընտրանքը Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»,- գրել է նա։
Add new comment