Submitted by detq-editor on
Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կհիմնի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կհիմնի. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ առաջիկայում Իրանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Խոսքը Թավրիզում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու ծրագրերի մասին է։

Դեսպանը համոզմունք հայտնել, որ այն հարցերը, որոնք բարձրացվում են փորձագիտական մակարդակով, պետք է վերածվեն պահանջի՝ ձևավորվի օրակարգ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

«Երկու երկրների ղեկավարներն ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Երկու երկրներն էլ պետք է ունենան հատուկ օրակարգ։ Մենք եղել ենք, կանք և կլինենք հարևաններ»,-նշել է Աբբաս Բադախշան Զոհուրին։

Դեսպանը օրինակելի քայլ է համարել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։ Հիշեցնենք, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո։

Add new comment