Submitted by detq-editor on
«Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ. «Ամերիկայի ձայն»

«Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ. «Ամերիկայի ձայն»

«Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ«Ամերիկայի ձայն»

Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպել էր «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ:

Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպել էր «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ:

Վերլուծաբանները համակարծիք են՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես կապված է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների ու ստեղծված նոր իրավիճակի հետ:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվեց. Հայաստանն ու Ադրբեջանը փոխվեցին տեղերով: Պատերազմը չավարտվեց, իսկ ադրբեջանցիները լիովին բավարարված չեն ստեղծված կացությամբ»,- պնդում է հայազգի վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է հնարավորինս արագ իրականացնել զինադադարի համաձայնագրի բոլոր դրույթները՝ իր ռազմական հաղթանակի պտուղները քաղելու համար, մինչդեռ Հայաստանը, ըստ երևույթին, նախընտրում է ավելի դանդաղ մոտեցում՝ նոր իրականությանը հարմարվելու նպատակով»,- հայտարարել է վերլուծաբան Էն Ֆիլիփսը:

«Լաչինի ճանապարհի շուրջ ճգնաժամի երկարաձգման տեսանկյունից բոլոր սլաքներն ուղղվում են դեպի Ռոււսաստան, որն ունի իր սեփական պատճառները, թե ինչու այդքան ակտիվ չէ և ինչու այն չի ցանկանում անել այն, ինչ ակնկալվում է նրանից»,- նշում է ադրբեջանցի փորձագետ Ահմադ Ալիլին:

Վերլուծաբան Էն Ֆիլիփսի խոսքերով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց դիվանագիտության, բազմակողմ ինստիտուտների ու հատկապես ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի ձախողումը, և զուգահեռաբար նպաստեց միջազգային հարաբերությունների գլոբալ վերառազմականացմանը. «Կցանկանայի հիշեցնել, որ Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամը չի սկսվել դեկտեմբերին, այլ ավելի վաղ: Օգոստոսի22-ին արդեն արձանագրվել են բախումներ»::

Ֆիլիփսի կարծիքով Լաչինի միջանցքի ճգնաժամը կապված է նաև «հարավում տարանցիկ ճանապարհի շուրջ շարունակական խնդիրների հետ»: Այս մոտեցումը, սակայն, չի կիսում ադրբեջանցի վերլուծաբանը. «Չեմ կարծում, որ դրանք այլևս փոխկապակցված են: Ադրրբեջանն ունի հստակ դիրքորոշում, որ այն ինչ առաջարկում ենք այսօր, չենք առաջարկելու վաղը: Ուստի չեմ կարծում, որ Բաքուն կրկին վերադառնա միջանցքների առաջարկին»:

Վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ Լաչինի միջանցքի միջոցով Ադրբեջանը ձգտում է հասնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետի բացմանը. «Իրավական առումով անցակետ չկա, սակայն փաստացի այն գոյություն ունի: Անհնար է այսօր տեղաշարժվել այս ճանապարհով առանց այնտեղ գտնվողների թույլտվության: Այսպիսով, նպատակն է վերահսկել այս ճանապարհը, իսկ դրա վերահսկումը հանգեցնում է ողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատմանը»:

Իսկանդարյանը պնդում է՝ Բաքուն տարբեր ձևերով ճնշում է գործադրում Հայաստանի ու ԼՂ հայության վրա՝ օգտագործելով քարոզչական, դիվանագիտական ու ռազմական գործիքակազմը. շրջափակումն այս քաղաքականության համատեքստում է. «Ադրբեջանական կողմը դիմում է այս քայլերին, որովհետև կարող է և ունի նման հնարավորություն: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, և ռուսական շահերն այսօր Ուկրաինայում են և դրա շուրջ ստեղծված իրավիճակում: Հարավային Կովկասը նրանց ակտիվության կենտրոնում չէ, ինչպես մարտավարական, այնպես էլ քաղաքական առումով»:

 

Add new comment