Փաշինյանն ու Խովաևը քննարկել են Բերձորի միջանցքի, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։
Վարչապետը և ռուսաստանցի համանախագահը քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Add new comment