Submitted by D.Guyumjyan on
դետք

32 տարի շարունակ հանրությանն անկլավների փոխանակման վերաբերյալ հեքիաթ պատմող անձը լռում է. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեր-Պետրոսյան Լևոնը բազմիցս հրապարակավ հայտարարել է Արծվաշենի փոխանակման մասին: Ընդ որում, վերջինիս հայտարարությունների մակերեսային վերլուծությունից ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակման մասին է:

Այժմ, Ադրբեջանի կողմից, ըստ էության, նախաձեռնվել է անկլավների «հետ փոխանակման» գործընթացը: Տեր-Պետրոսյան Լևոնը ողջ է, առայժմ` բանական: Սակայն, 32 տարի շարունակ հանրությանն անկլավների փոխանակման վերաբերյալ հեքիաթ պատմող անձը լռում է:

Ի դեպ, անկլավների մասին հեքիաթը Հայաստանի նորագույն պատմության վերաբերյալ ծավալուն հեքիաթագրքի մի փոքր մասն է կազմում»:

Add new comment