m

ՄԱԿ-ի ԱԽ-ն մտադիր է քվեարկել Գազայի հատվածում Ռամադանի առթիվ հրադադարի մասին բանաձևի հարցը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստվում է քվեարկել մի բանաձևի շուրջ, որը պահանջում է հումանիտար զինադադար Գազայում մահմեդական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, սակայն Միացյալ Նահանգները նախազգուշացրել է, որ այդ միջոցառումը կարող է խոչընդոտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցությունները:

Խորհրդի 10 ընտրված անդամների ներկայացրած բանաձևը պաշտպանում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ուրբաթ վետո են դրել ԱՄՆ-ի հովանավորած բանաձևի վրա, որն աջակցում էր Գազայի հատվածում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում «անհապաղ և կայուն հրադադարի հաստատմանը»:

ՄԱԿ-ի 22 երկրներից բաղկացած արաբական խումբը ուրբաթ երեկոյան հայտարարություն է տարածել՝ կոչ անելով խորհրդի բոլոր 15 անդամներին «գործել միասնաբար ու հրատապ և կողմ քվեարկել արյունահեղությունը դադարեցնելու, մարդկային կյանքեր պահպանելու և մարդկային հետագա տառապանքն ու ավերածությունները կանխելու բանաձևին»:

Add new comment