Submitted by detq-editor on
Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ըստ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

 

Add new comment