Թուրքիան չի համագործակցում Իսրայելի հետ. Թուրքիայի ՊՆ
Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել որոշ լրատվական կայքերում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ, որոնցում նշվել էր, թե Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական գերատեսչությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի ծավալում ո'չ ռազմական կրթության, ո'չ պաշտպանության ոլորտում:
Ընդգծվել է նաև, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը, փախստականների ճամբարները և նույնիսկ խաղաղ բնակիչներին:
«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցում է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կվնասի պաղեստինցիներին»,- ասվել է հայտարարության մեջ:
Add new comment