Գազայում իրավիճակը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գազայի հատվածում հակամարտությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է «CBS News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկին շեշտել է` Կիևում հասկանում են, որ խոսքը հումանիտար աղետի մասին է։ Ըստ նրա` Գազայում տեղի ունեցող հակամարտությունը տեղեկատվական դաշտում նույնպես շեղել է ուշադրությունը Ուկրաինայից, ինչն էլ Ռուսաստանի համար լավ է։
Ուկրաինայի նախագահը պնդել է նաև, որ միջազգային հանրությունը չպետք է թուլացնի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Նրա համոզմամբ՝ եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, դա կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի պարտությունը։
Զելենսկին հավելել է, որ ուկրաինացի զինվորականների շնորհիվ պատերազմը չի տեղափոխվել Եվրոպայի խորքը։
#Դետքի_հետագծով
Իսկապես Գազայում պատերազմի մեկնարկը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայից, որը բխում է առավելապես Ռուսաստանի շահերից։ Ուկրաինային աջակցության նվազման հետևանքով վերջին ամիսներին Ռուսաստանը ռազմաճակատում զգալի հաջողություններ է արձանագրել, որոնք կարող են ազդել պատերազմի ելքի վրա։
Add new comment