detq

Հարավային Կովկասում Ֆրանսիայի նպատակը հետախուզական տվյալների հավաքագրումն է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում հսկողություն է տարածաշրջանի պետությունների նկատմամբ՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի իրականացումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Մարիա Զախարովան շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև։

«Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է, նա լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչումը, այդ թվում՝ տնտեսական առումով։ Եվրոպական տնտեսության փլուզման ֆոնին այստեղ հնարավոր է բարգավաճում։ Ինչպե՞ս վնաս չհասցնել»,- ասել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ Հարավային Կովկասի երկրները Ֆրանսիայի ներկայությունից ոչինչ չեն շահելու։

#Դետքի_հետագծով

Չնայած Մարիա Զախարովան շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում, նրա հայտարարությունների մակարդակն ու որակը վերջին տարիներին ավելի շատ քարոզչական բնույթ են կրում, քան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի պաշտոնական դիրքորոշում։ Բնականաբար ՌԴ-ն մտահոգված է, որ Հարավային Կովկասում իր դերակատարությունն ու ազդեցությունը վերջին տարիների ընթացքում նվազել են, և նա որոշակի «խանդով» է վերաբերում բոլոր այն դերակատարներին, որոնք վերջին շրջանում փորձում են ավելի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանում։


 

Add new comment