Թուրքիայի Պնախարարը «F-16»-երի գնման գործընթացը կքննարկի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վաղը կընդունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի պատվիրակությանը:
Այս մասին հայտնել է թուրքական «TRT Haber»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Հանդիպմանը հիմնականում քննարկվելու են քրդական ուժերի դեմ պայքարի, «F-16» կործանիչների գնման և արդիականացման հարցերը:
Add new comment