n

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան

Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ կարծում է՝ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է։

«Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի պարագայում այդ հենքը չեզոքացված է:

Նախ՝ ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից, ու անհասկանալի կլինի այդ ուղղությամբ ուժային մեթոդներ կիրառելը։ Երկրորդ՝ Պրագայում ստորագրված փաստաթղթում ամրագրված են ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև սահմանազատման գործընթացի ընթացակարգը և Ադրբեջանի կողմից խախտումը, անկախ 4 գյուղերի վերաբերյալ իր մոտեցումներից, դիտարկվելու է որպես ստորագրված համաձայնագրի խախտում և ընկնելու է պատժամիջոցների տակ:

Հենց դա, իմ կարծիքով, ակնարկեց Տոյվո Կլաարը։ Եվ դատելով արձագանքներից՝ Բաքվում լավ հասկացել են նրան»,- գրել է նա:

Add new comment