Չինաստանը կոչ է արել հարգել հարևանների անվտանգային իրավունքները Ճապոնիայի՝ պաշտպանության ռեկորդային բյուջեն հաստատելու ֆոնին
Չինաստանը կոչ է անում Ճապոնիային հարգել հարևան երկրների անվտանգության իրավունքները, ուրբաթ ասել է ԱԳՆ խոսնակ Լին Ջիանը՝ 2024 ֆինանսական տարվա համար Ճապոնիայի ռեկորդային՝ 7.95 տրիլիոն իեն (52.52 միլիարդ դոլար) պաշտպանական բյուջեի վերաբերյալ հարցման ժամանակ:
Ըստ չինացի խոսնակի՝ վերջին տարիներին Ճապոնիան հետևողականորեն ավելացնում է իր պաշտպանական բյուջեն և թուլացնում զենքի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև ձգտում է բեկումներ մտցնել ռազմական զարգացման մեջ:
Ճապոնիայի խորհրդարանը հինգշաբթի հաստատել է 2024 ֆինանսական տարվա բյուջեն, որը սկսվում է ապրիլին։ Կոնկրետ հատկացումների առումով 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն կենտրոնացած է երկրի հակահարվածային կարողությունների բարձրացման և ՀՕՊ համակարգերի ամրապնդման վրա:
Add new comment