Submitted by D.Guyumjyan on
detq

Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Կասպից ծովում իրենց ռազմական ներկայությունն ապահովելու երրորդ երկրների ջանքերը հակասում են տարածաշրջանի շահերին։ Ըստ «Դետք»-ի՝  իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այս մասին նա ասել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ բանակցությունների ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև առաջարկել է Կասպյան տնտեսական երրորդ համաժողովն անցկացնել «կասպյան հնգյակի» երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Նախորդ ֆորումը տեղի է ունեցել Մոսկվայում 2022 թվականի հոկտեմբերի 5-6-ը։

Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը մարտի 28-ին բանակցություններ էր վարել նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ «Մենք պայմանավորվեցինք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում, երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճում է, և մենք ակնկալում ենք դրա պայթյունավտանգ աճ ապագայում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել էր նա։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ապագայում պաշտոնական այցով կմեկնի Աշխաբադ։

Add new comment