Եթե Ուկրաինան հասնի 2022-ի սահմաններին, Պուտինը կզիջի գրավված տարածքները. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ուկրաինական պաշտպանության ուժերը հասնեն մինչև մեծ պատերազմի սկիզբը եղած առաջնագծին, ապա բռնապետ Վլադիմիր Պուտինը կարող է վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է «CBS News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Զելենսկին շեշտել է, որ հաղթելու համար Ուկրաինային անհրաժեշտ են զենք Արևմուտքից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացում և Մոսկվայի հետ գործընկերների բոլոր տնտեսական կապերի արգելափակում։
Նա նշել է, որ այս դեպքում ուկրաինացի զինվորականները պարտադիր չէ, որ գնան 1991 թվականի սահմաններին, բայց դա բավական կլինի վերադարձնելու այն տարածքները, որոնք մեծ պատերազմի սկսվելուց հետո գրավվել են Ռուսաստանի կողմից։
Հիշեցնենք, որ նախքան 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը Ուկրաինան կորցրել էր ամբողջ Ղրիմը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի մասը։ 2022-ից հետո ռուսական զինված ուժերը վերահսկում են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի գրեթե ամբողջ տարածքը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը։
Add new comment