Էրդողանը տանուլ է տալիս իր «վերջին» ընտրությունը
Պատմական գիտությունների թեկանծու, թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Այս քարտեզում 2019 և 2024 թթ. ՏԻՄ ընտրությունների պատկերն է,որտեղ դեղին գույնովը իշխանական «Արդարություն և զարգացում» կուսկացությունն է իսկ կարմիրը` ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցությունը: Կարելի է ասել ,որ Էրդողանը տանուլ է տալիս իր «վերջին» ընտրությունը»:
Մեկ այլ գրառմամբ էլ թուրքագետը նշել էր. «Թուրքիայի այստարվա ՏԻՄ ընտրություններում Էրդողանին չսատարեց «Կրկին բարօրություն» կուսակցությունը, որի հիմնադիրն է Ֆաթիհ Էրբաքանը, ով հանդիսանում է Նեջմեթին Էրբաքանի որդին: Իսկ Նեջմեթին Էրբաքանը հայտնի է ոուպես քաղաքական իսլամի հայրը և Էրդողանի կարելի է ասել քաղաքական կնքահայրը:
Պատճառը, որ Էրբաքանի կուսակցությունը այս ընտրություններում չսատարեց Էրդողանական քաղաքական ուժին , ինչպես նախորդ նախագահական ընտրություններում, այն է, որ մեղադրում են Էրդողանին Իսրաելի հետ քաղաքական խաղերի և տնտեսական կապերի մեջ»:
Add new comment