Submitted by detq-editor on
Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին կազմակերպությանն ավելի մեծ ուժ, հնարավորություններ և միջոցներ կտա. Բիշքեկում Իրանի դեսպան

Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին կազմակերպությանն ավելի մեծ ուժ, հնարավորություններ և միջոցներ կտա. Բիշքեկում Իրանի դեսպան

Բիշքեկում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սաիդ Խարազին հայտարարել է, որ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը վերջինիս ավելի մեծ ուժ, հնարավորություններ և միջոցներ կտա: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը

 

Խարազին ասել է, որ Իսլամական Հանրապետությունն ակտիվորեն զարգացնում է տնտեսական կապերը եվրասիական տարածաշրջանի երկրների և ՇՀԿ-ի հետ: Նրա խոսքով՝ իրադարձություններից մեկը, որը կարելի է սպասել 2023 թվականին, ՇՀԿ-ին Իրանի անդամակցության սկիզբն է։

 

Մեկնաբանելով Իրան-Եվրասիա համագործակցությունը՝ պաշտոնյան նշել է, որ 2022 թվականին եվրասիական երկրների հետ առևտուրը գերազանցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

 

Հիշեցնենք, որ Իրանը դիտորդի կարգավիճակով անդամակցել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը 2005 թվականից: Կազմակերպությանը լիիրավ անդամակցության մասին նրա պաշտոնական հայտը հավանության է արժանացել նախորդ տարի աշնանը Սամարղանդում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ:

 

 

Add new comment