Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը

Իսրայելն օդային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությանը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին: Բացի դրանից՝ հարձակման հետևանքով զոհվել է իրանցի մի քանի դիվանագետ։

Նշվում է, որ ավիահարվածի թիրախը եղել է Սիրիայում Իրանի դեսպանի հյուպատոսությունն ու նստավայրը։ 

Հայտնի է նաև, որ առնվազն վեց մարդ է զոհվել Դամասկոսի Մեզզե թաղամասի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռակոծության հետևանքով։
 
#Դետքի_հետագծով

Իսրայելը պատրվակ է փնտրում Իրանի վրա հարձակվելու համար, որպեսզի վերջինիս ներքաշի տարածաշրջանային պատերազմի մեջ, իսկ Թեհրանն էլ իր հերթին նվազեցնի Գազային ցուցաբերվող աջակցությունը։ Իրանը առ այս պահը խուսափում է նման սցենարից, քանի որ գիտակցում է, որ դրա հետևանքները կարող են աղետալի լինել ողջ տարածաշրջանի համար։

Add new comment