ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են Հայաստանի տարածքային ամբողջականության մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում այսօրվա հանդիպմանը խոսել են նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, փոխանցում է «Ազատությունը»։
Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից։ Նախարար Սեժուրնեն շեշտել է՝ մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։
Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ ապրիլի 5-ին նախատեսված է իր, Եվրահանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։
Add new comment