Submitted by G.Avetisyan on
452

Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից. ՔՊ պատգամավոր

Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, փոխանցում է «Ազատությունը»: 

Ինչո՞ւ Հայաստանը չի առաջարկել սահմանազատումը սկսել այն տարածքներից, որոնք ադրբեջանական կողմն օկուպացրել է՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն առաջարկեց. - «Կարող եք այդ հարցն Ալիևին տալ, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ և սկսել սահմանազատումը ինչ-որ մի տեղից, մի դրական բան եղավ սկսել սահմանազատումը, սկսվեց հիմա, Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»:

Դիտարկմանը, թե փաստորեն Ադրբեջանի ցանկությամբ է հայկական կողմն առաջնորդվում, Խաչատրյանն արձագանքեց. - «Բա Ադրբեջանի հետ ենք բանակցում»:

Հիշեցնենք, որ Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։

Add new comment