Submitted by G.Avetisyan on
սգ

Հարցվածների ավելի քան 90 տոկոսը դեմ է Տավուշի գյուղերը հանձնելուն. «Գելլափ»

Տավուշի գյուղերը հանձնելուն դեմ է քաղաքացիների 90 տոկոսը։ Այս մասին ցույց են տալիս Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները։

Քաղաքացիներին հարցրել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատումը իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրի՝ գյուղերի փոխանցում Ադրբեջանին, որքանո՞վ է այս մոտեցումը Ձեզ համար ընդունելի:

«2.9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է, ավելի շուտ ընդունելի է՝ կարծում է 6 տոկոսը, ավելի շուտ ընդունելի չէ նշել է 7.8  տոկոսը  և 79. 7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 3.6 տոկոսը։ Հարցվածների շուրջ 90 տոկոսը կարծում է, որ այս մոտեցումն ընդունելի չէ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

 

Add new comment