Իրանական կողմը հայտնում է, որ 90 երկիր ցանկանում է իրանական ԱԹՍ-ներ ձեռք բերել
Իրանի հետախուզության նախարարի խորհրդականը հայտնել է, որ շուրջ 90 երկիր ձգտում է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արևմտյան երկրները և ամբարտավան տերությունները չեն կարողանում հանդուրժել այս փաստը։
«Այսօր տարածաշրջանում Իրանի պաշտպանական հեղինակությունը չի կարող հանդուրժվել արևմտյան երկրների, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից»,- ընդգծել է պաշտոնյան։
Վերջինս նշել է, որ երկրի հակառակորդները փորձել են վնաս պատճառել Իրանին՝ դիմելով հաքերային հարձակումներին և վնասելով բանկային վճարային համակարգերն ու բենզալցակայանները։ Նա հավելել է, որ Իրանը լուծել է իր խնդիրներնս ամենակարճ ժամանակում և թույլ չի տվել թշնամիներին հասնել
Add new comment