Բաքուն ահազանգում է. ականների «խնդիրը» լուրջ վտանգ է ներկայացնում
Բաքուն կրկին խոսում է «ականների վտանգի» մասին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «Հայաստանից եկող ականների սպառնալիքը տարածաշրջանում վտանգի աղբյուր է»։
Ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրվա առթիվ հայտարարության մեջ ադրբեջանական կողմը նշել է՝ հետկոնֆլիկտային շրջանում ականների «զոհ է դարձել 350 ադրբեջանցի»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյան։ Իսկ այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Ադրբեջանին: Բաքվի արձագանքը, սակայն, բացասական էր։ Ադրբեջանը պնդում է, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է, իսկ ըստ Երևանի՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
Add new comment