Ջեյհուն Բայրամովը Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովը, խոսելով հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ընթացող բանակցությունների և առկա մարտահրավերների մասին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տարածաշրջանից հեռու գտնվող մի շարք պետություններ ցույց են տալիս միակողմանի դիրքորոշում, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանն ու կարգավորման գործընթացին։
Կարելի է ենթադրել, որ այս դեպքում Ադրբեջանը ևս նկատի ունի Ֆրանսիային։ Ակտիվ հակաֆրանսիական քարոզչությունը պայմանավորված է Ֆրանսիայի կողմից հայանպաստ հայտարարություններով։
Add new comment