Չավուշօղլուն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Չավուշօղլուն այցով գտնվում է Ադրբեջանում։ Նրա ելույթներում անդրադարձ կա նաև Հայաստանին և արհեստածին «Զանգեզուրի միջանցքին»։ Թուրքիան ևս տարածաշրջանում իր շահերն ունի, որոնց իրագործման համար Ադրբեջանը կարող հարմար գործիք է։
Անդրադառնալով թեմային՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ միջանցքի բացումը շահավետ կլինի թե՛ տարածաշրջանի, թե՛ բուն Հայաստանի համար։ «Այս առումով մենք աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Այսօր Հայաստանին սպառազինություն տրամադրելը ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին օգուտ չի բերի։ Փոխարենը պետք է նպաստել խաղաղությանը»,- նշել է նա։
Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան փորձում է ներկայացնել որպես Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ ուղիղ տնտեսական կապի հաստատում։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը ևս «Զանգեզուրի միջանցքի» բացումը դիտարկում է ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև թյուրքական աշխարհը միավորող գործոն։ Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ հարևանությամբ, առավել ևս խաղաղությամբ գոյակցելու, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն այս հարցում որդեգրել է նույն դիրքորոշումը։
Add new comment