«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա․ «Sputnik Արմենիա»
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ «Sputnik Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»–ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։
Միևնույն ժամանակ, հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment