Submitted by D.Guyumjyan on
դետք

Իսրայելի հարվածից հետո Իրանը Սիրիայում նոր հյուպատոսություն է բացել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր հյուպատոսությունը այն բանից հետո, երբ նախկին շենքն ավերվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հյուպատոսության նոր շենքը բացել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք ուրախ ենք, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացումը տեղի է ունեցել Սիրիայի հարգարժան արտգործնախարարի ներկայությամբ»,- ասել է նա։

Իսրայելի ռազմաօդային ուժերը ապրիլի 1-ին հարվածել են Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին։ Հարձակման հետևանքով ավերվել է հյուպատոսության շենքը, սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։

#Դետքի_հետագծով

Իսրայելը Գազայում ընթացող պատերազմի ֆոնին արդեն հարձակումներ է գործում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ, ինչն առաջացրել է Թեհրանի խիստ դժգոհությունը։ Այս համատեքստում ներկայումս իրանական կողմը դիտարկում է Իսրայելի հարձակմանը պատասխանելու տարբերակները, իսկ նախքան դա Սիրիայում նոր հյուպատոսություն է հիմնադրել։

Add new comment