Submitted by H.Minasyan on
Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ռամադանի տոնի առթիվ և բարգավաճում մաղթել ադրբեջանցի ժողովրդին։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կամրապնդվեն բոլոր ոլորտներում, և մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ»,- հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Add new comment