«Հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում»․ Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար
2024 թվականի վերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում, այսօր ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ նշելով, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։
«Ժամանակին ես կաթողիկոսին հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան հորդորել ենք ընդունել փաստը։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»,- ասել է Փաշազադեն՝ հայկական եկեղեցուն մեղադրելով նաև «օտար հովանավորների հրահանգով գործելու» մեջ։
Add new comment