Իսրայելի ԱԳ նախարարը պնդում է՝ Իրանի և Լիբանանի հետ պատերազմ չեն ցանկանում
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմ ոչ Իրանի, ոչ Լիբանանի հետ, բայց ստիպված կլինի դիմել ռազմական գործողությունների ուղիղ հարվածների դեպքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է իտալական «La Repubblica» պարբերականին տված հարցազրույցում՝ ամփոփելով Իտալիա կատարած այցի արդյունքները։
«Մենք պատերազմ չենք ցանկանում Իրանի հետ, բայց եթե ենթարկվենք ուղիղ գրոհի, կպատասխանենք»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Թել Ավիվը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանության հյուպատոսական շենքին հասցված ավիահարվածի պատասխանատվությունը։
Կացի համոզմամբ՝ Արևմուտքում ճիշտ չեն պատկերացնում այն սպառնալիքը, որը ներկայացնում է Իրանը։ Նա ասել է, որ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից «Հիզբոլլահի» և հութիների հրթիռների արձակմանը Գոլանի բարձունքների դեմ զուսպ է եղել։
«Բայց եթե, օրինակ, Լիբանանից Թել Ավիվ թռչեն հրթիռներ՝ որպես Դամասկոսի վրեժ, Իսրայելը իր ինքնաթիռները և անգամ զինվորներին կուղղի նրա դեմ։ Մենք ստիպված ենք տարհանել հազարավոր իսրայելցիների «Հիզբոլլահի» հրթիռների պատճառով։ Եթե նրանք չհեռանան Էլ Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի 1701 բանաձևով, մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել նաև Բեյրութի դեմ։
Մենք դա չենք ուզում, նախընտրում ենք հետևել բանակցությունների ուղուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների աջակցությամբ, որոնք զորակազմ ունեն այդ գոտում»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Նմանաբովանդակ հայտարարություններով Իսրայելի իշխանությունները փորձում եմ ամեն գնով կանխել Իրանի պատասխան հարձակումը Դամասկոսում վերջինիս հյուպատոսության նկատմամբ ավիահարված հասցնելու համար։ Սակայն նման ջանքերը, վստահ ենք, հիմնականում չեն հաջողվելու, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող այդ հարձակումն անպատասխան թողնել։
Add new comment