Submitted by G.Avetisyan on
54

Քննարկման առարկա Խեյրումլու գյուղը 1929թ. որոշմամբ ճանաչվել է որպես Հայաստանի մաս

Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի տեղական հանձնաժողովի 1929թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ Հայաստանի մաս են ճանաչվել ոչ միայն Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, այսպես կոչված, «անկլավները», այլ նաև այժմ քննարկման առարկա Խեյրումլու գյուղը, որ նույն որոշմամբ միավորվել է հայաբնակ Կիրանց (Կունեն) գյուղի հետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ այս փաստը հաստատում են հենց արհեստածին Ադրբեջանի աղբյուրները։

«Մասնավորպես, սրա մասին արխիվային փաստաթղթերի հղմամբ, տեղեկություն կա Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից հրատարակված՝ Ильгар Нифталиев, Азербайджанская СССР в экспансионистских планах армян (20-е годы XX века), Баку, 2010 գրքում (էջ 92), որի համապատասխան հատվածի բնօրինակը կցված է»,- գրում է նա՝ կից ներկայացնելով նաև գրքի տվյալ հատվածը: 

Image removed.

Add new comment