Qartez

Քարտեզից ակնհայտ է՝ հայկական բազմաթիվ տարածքներ են գտնվում ադրբեջանական ժամանակավոր տիրապետության տակ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզը։

«Սա Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է։

Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք։

Քարտեզից ակնհայտ է, որ հայկական բազմաթիվ տարածքներ են տարիներ շարունակ գտնվում ադրբեջանական ժամանակավոր տիրապետության տակ և ոչ թե հակառակը։

Նամակով դիմել եմ կառավարությանը՝ իմանալու՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո կան տարածքներ, որոնք գտնվում են մարզի պաշտոնական քարտեզից դուրս հատվածներում, և հաստատելու, որ իմ կողմից նշված սև կետերով տարածքները Ադրբեջանի կողմից պահանջվող 4 գյուղերն են։

Ի դեպ, նույն սահմաններով քարտեզ տեղակայված է ՏԿԵՆ նախարարության ենթակա Ճանապարհային դեպարտամենտի կայքում»,- գրել է նա։

Image removed.

 

Add new comment