Էմիրբեյովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը աշխատանքային այցով մեկնել է Սլովենիա։ Սլովենիայում քննարկել է «COP29»-ի նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Սլովենական կողմն ադրբեջանցի պաշտոնյային է փոխանցել շնորհավորանքը «COP29»-ի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ կլիմայական համաժողովը մեծ նշանակություն ունի, ապա հավելել, որ Սլովենիան պատրաստ է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ:
Էմիրբեյովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է, որ «Հայաստանը պետք է խուսափի հակասական հայտարարություններից և սադրիչ քայլերից», հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ ապացուցելու, որ լուրջ է վերաբերում «խաղաղության» գործընթացին։
Add new comment