Ադրբեջանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունների ընթթացիկ օրակարգը, տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության գործընթացը»։
Նրանք անդրադարձել են նաև Բաքվի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը։ Բայրամովը պնդել է, որ Արցախում շրջափակում և հումանիտար ճգնաժամ չկա՝ նշելով, որ այդ բողոքի ակցիան օրինական է, և ներկայացված պահանջները պետք է կատարվեն։
Բայրամովը մեղադրել է Հայաստանին «խաղաղության գործընթացում» խոչընդոտներ հարուցելու համար։ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։
Add new comment