Submitted by detq-editor on
Սպիտակ տունը միջոցներ կձեռնարկի «լրտես-օդապարիկի» հետ կապ ունեցող չինական ընկերությունների դեմ

Սպիտակ տունը միջոցներ կձեռնարկի «լրտես-օդապարիկի» հետ կապ ունեցող չինական ընկերությունների դեմ

ԱՄՆ-ի կարծիքով՝ չինական «լրտես-օդապարիկը», որն անցած շաբաթ օրը խփվել է ամերիկյան ՌՕՈւ-ի կողմից, ուներ դիտարկման էլեկտրոնային համակարգ, ինչը կարող էր լրտեսել ԱՄՆ-ի հաղորդակցությունները։ СNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ այդ օդապարիկը «կարող էր հետախուզական տվյալների հավաքման գործողություն կատարել» և մտել է Չինաստանի օդապարիկների նավատորմիկի մեջ, որոնք թռել են հինգ աշխարհամասերի «ավելի քան 40 երկրներում»։ Այդ օդապարիկներն արտադրող ընկերությունը կապված է չինական բանակի հետ։

Վարչակազմի պաշտոնատար անձինք ամերիկացի կոնգրեսականների գաղտնի ճեպազրույցում և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այս առիթով հինգշաբթի տեղի ունեցած բաց լսումների ժամանակ նոր մանրամասներ են ներկայացրել չինական հետախույզ-օդապարիկի հնարավորությունների, ինչպես նաև այն չեզոքացնելու որոշում կայացնելու դրդապատճառների վերաբերյալ:

Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 419 ձայնով, ընդունել է բանաձև, որով դատապարտում է չինական «լրտես-օդապարիկի» ներխուժումը ԱՄՆ օդային տարածք՝ որպես «Միացյալ Նահանգների ինքնիշխանության կոպիտ խախտում»։

Add new comment