Ադրբեջանը և Թուրքիան փորձի փոխանակում են կատարել ռազմական տեղեկատվության ոլորտում
Ադրբեջանական բանակի ուսումնամարզական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդատվության պատվիրակության հետ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը հանդես է եկել նախարարության հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ ծավալուն զեկույցով, որը հաստատվել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի համապատասխան որոշմամբ։
Նա խոսել է 44-օրյա պատերազմում տեղեկատվական ոլորտում ձեռք բերված հաջողությունների մասին, որոնց արդյունքը ադրբեջանական բանակի «հաղթանակը» և դրան հաջորդած ռազմական գործողություններն էին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցառումների մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրի բանակներում ռազմավարական հաղորդակցության կազմակերպման, ռազմական տեղեկատվության ոլորտում համատեղ համագործակցության զարգացման հեռանկարները:
Add new comment