Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ռայիսին սպառնում է սարսափելի պատասխան տալ երկրի շահերի դեմ ցանկացած գործողության

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ռմբակոծությանն ի պատասխան Իսրայելի տարածքին վերջերս հասցված հարվածի ֆոնին սպառնացել է «սարսափելի պատասխան տալ» Իսլամական Հանրապետության շահերին դեմ ուղղված ցանկացած գործողության: Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի նախագահը պնդել է, որ ագրեսորին պատժելու գործողությունը հաջող է իրականացվել։ «Մենք այժմ հաստատակամորեն հայտարարում ենք, որ Իրանի շահերի դեմ նույնիսկ ամենափոքր գործողությունը անպայման կարժանանա սարսափելի, լայնածավալ և ցավոտ արձագանքի»,- ասել է նա Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ 

Իրանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և համաշխարհային կազմակերպությունը չեն կատարել իրենց նվազագույն իրավական պարտականությունները՝ դատապարտելու Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

Նա հավելել է, որ Իրանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի, հարձակվել է նույն այն կենտրոնների վրա, որտեղից չարամիտ գործողություններ են կատարվել Իսլամական Հանրապետության դեմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա կատարված ավիահարվածից 13 օր անց՝ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, Իրանը հարվածել է Իսրայելի տարածքին։ 

 

 

Add new comment