Թուրքիայի և Հունաստանի միջև ճգնաժամը խորանում է
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Հունական կողմի հայտարարությունները Էգեյան ծովում զբոսայգիների ստեղծման վերաբերյալ արժանանում են Թուրքիայի հախուռն արձագանքին։
Այս մասին գրում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:
Չնայած թուրքական կողմի կոշտ հռետորաբանությանը՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ելույթ ունենալով Աթենքում տեղի ունեցած ծովային տնտեսությանը, կլիմայական ճգնաժամին, ձկնորսությանը և ծովի աղտոտվածությանը վերաբերող համաժողովում, դարձյալ վերահաստատել է Էգեյան ծովի տարածքում ծովային զբոսայգիներ ստեղծելու իրենց մտադրություններն ու ծրագրերը։
Թուրքական մամուլը, անդրադառնալով Հունաստանի վարչապետի վերոնշյալ ելույթին, ընդգծում է, որ այդ հայտարարություններն էլ ավելի կխորացնեն լարվածությունն ու ճգնաժամը պաշտոնական Անկարայի և Աթենքի միջև։
Add new comment